Մատչելի հղումներ

Մեդվեդեւը Պուտինին կոչ է անում մասնակցել նախագահական ընտրություններին


Մեդվեդեւը Պուտինին կոչ է անում մասնակցել նախագահական ընտրություններին

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վարչապետ Վլադիմիր Պուտինին կոչ արեց մասնակցել 2Օ12-ի նախագահական ընտրություններին, ինչը գրեթե երաշխավորում է Պուտինի վերադարձը նախագահական նստավայր, ըստ սահմանադրության այս պաշտոնը թողնելուց 4 տարի անց։

Պուտինը հայտարարել է, թե ինքը հարգում է Մեդվեդեւի առաջարկը։

Միացյալ Ռուսաստան կառավարող կուսակցության ամենամյա համագումարի ժամանակ Մեդվեդեւն ասաց, թե մարտ ամսին անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո ինքը պատրաստվում է սկսել ՝՝գործնական աշխատանք՛՛ կառավարությունում։

Պուտինը համագումարի պատվիրակներին ասաց, թե ինքը Մեդվեդեւին կառաջարկեր գլխավորել ընտրություններում կուսակցական ցուցակը եւ իր նախագահության օրոք դառնալ վարչապետ։

Մեդվեդեւի կողմից առաջ քաշված սահմանադրական փոփոխություններից հետո նախագահական մեկ պաշտոնավարման ժամկետը, նախկին չորսի փոխարեն, սահմանվում է վեց տարի։








XS
SM
MD
LG