Մատչելի հղումներ

Թուրքիայում ազատվել է քրդերի կողմից զավթված նավը


Թուրքիայում ազատվել է քրդերի կողմից զավթված նավը
Թուրքիայում ազատվել է քրդերի կողմից զավթված նավը


Թուրքիայում հաջողվել է գրոհել այն նավը եւ սպանել ծովահեններից մեկին, որն ուրբաթ օրը հափշտակվել էր՝ տախտակամածին ունենալով 18 ուղեւոր, այդ թվում՝ հինգ կին։ Հատուկ ջոկատները գրոհը սկսել են այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ Մարմարա ծովում վերջացել է այս նավի վառելանյութը։
Ստամբուլի քաղաքագլուխ Հուսեին Ավնի Մութլուն շաբաթ օրն ասել է, թե անձնակազմին ու ուղեւորներին այժմ վտանգ չի սպառնում։

Ըստ թուրքական մամուլի, նավակը Իզմիրից ուղղություն էր վերցրել դեպի Գուլչուկ, երբ ուրբաթ օրը այն առեւանգվել էր մի քանի զինյալների կողմից։
Նախնական հաղորդագրությունների համաձայն, գրոհն իրականացրել են քուրդ 5 զինյալներ։ Ինչ վերաբերում է սպանված զինյալին, նրա մասին տեղեկություններ առայժմ չկան։

XS
SM
MD
LG