Մատչելի հղումներ

Աթենքում լրագրող են սպանել


Հունաստանի իշխանությունները տեղեկացնում են, որ մայրաքաղաք Աթենքում իր տան մոտ երկուշաբթի օրը սպանել են 35-ամյա մի լրագրողի։

Սոկրատիս Գիոլիասի մարմինը հայտնաբերել են Իլիուպոլի թաղամասում։ Ըստ որոշ վկայությունների, հարձակումն իրականացրել են զինված երեք անձինք, որոնք մոտ 2Օ կրակոց են արձակել նրա ուղղությամբ, այնուհետեւ՝ ավտոմեքենայով դիմել փախուստի։

Գիոլիասը ղեկավարում էր հունական Թեմա FM ռադիոկայանը, ինչպես նաեւ՝ հոդվածներ գրում ինտերնետային ՝՝Տրոկտիկո՛՛ կայքէջի համար։

Ոստիկանությանը դեռեւս պարզ չեն սպանության դրդապատճառները։

XS
SM
MD
LG