Մատչելի հղումներ

Մեծ քսանյակը որոնում է տնտեսական վերականգնման ուղիները


Մեծ քսանյակը որոնում է տնտեսական վերականգնման ուղիները
Մեծ քսանյակը որոնում է տնտեսական վերականգնման ուղիները

Աշխարհի խոշորագույն 2Օ երկրների ղեկավարները համաձայնվեցին վերակենդանացնել համաշխարհային տնտեսության աճը եւ լուծել աշխարհում տարածվող գործազրկության խնդիրը։

Ֆրանսիայի Կանն քաղաքում անցկացված երկօրյա հանդիպման ժամանակ Մեծ քսանյակի ղեկավարները նաեւ խոստացան գլոբալիզացումը ծառայեցնել ժողովրդի պահանջներին։


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասաց, թե շատ կարեւոր էր այսօր հաստատել, որ համաշխարհային տնտեսությունը մեծապես կախված է մյուս երկրների տնտեսություններից, եւ այսօր, երբ ինչ որ բան է պատահում Եվրոպայում, դրա ազդեցությունն է իր վրա կրում ԱՄՆ-ը եւ ընդհակառակը։ Լինելով անքակտ կերպով կապված՝ հույս եմ հայտնում, ասաց Օբաման, որ նախագահ Սարկոզին եւ կանցլեր Մերքելը, ինչպես նաեւ մյուս երկրների ղեկավարները պատրաստ են ջանք չխնայել Եվրոպայի տնտեսական զարգացման ծրագրերն առաջ տանելու համար, որպեսզի նվազի ֆինանսական ճգնաժամը եւ որ մենք կարողանանք ապահովել համաշխարհային տնտեսության աճ եւ բարգավաճ կյանք՝ ժողովրդի համար։

Իր խոսքում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ասաց, թե Հունաստանը կարող է դուրս մղվել եվրոյի գոտուց, եթե այն չհաստատի իրեն ֆինանսական օժանդակություն հատկացնելու ծրագիրը, որը նախատեսում է ֆինանսական մեծ կրճատումներ։ Նա ասաց նաեւ, թե Եւրոպական Միությունը փորձելու է եկող տարի հարկեր սահմանել ֆինանսական փոխանցումների վրա, որի նպատակն աղքատ երկրներին օգնելն է։

XS
SM
MD
LG