Մատչելի հղումներ

Եմենի նախագահը հայտարում է, թե կհեռանա միայն ընտրություններից հետո


Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը հայտարարում է, թե չի ենթարկվելու իր հրաժարականը պահանջող ցուցարարների կոչերին, այլ հարգելու է իշխանությունը փոխանցելու մասին երկրի Սահմանադրությունը։

Ելույթ ունենալով իր աջակիցների առջեւ՝ Սալեհը հինգշաբթի օրն իր ընդդիմադիրներին անվանել է ՝՝սադրիչներ եւ բռնի հեղաշրջման ջատագովներ՛՛։

Նրա խոսքերով, նրանք, ովքեր ցանկանում են տեսնել իշխանափոխություն, պիտի ակնկալեն ընտրություններ, այլ ոչ բռնություններ։

Եմենի Արեւմտյան ու Պարսից ծոցի աջակից երկրները փորձում են բանակցությունների միջոցով ապահովել այս երկրում իշխանության սահուն փոխանցում։ Սակայն ընդդիմությունը պնդում է, որ բացի նախագահի անհապաղ հրաժարականից, ոչինչ չի կարող դադարեցնել նրա 32-ամյա վարչակարգը տապալելու պահանջով սկսված անհանգստությունները։

XS
SM
MD
LG