Մատչելի հղումներ

Օբաման նորից հորդորում է Սենատին հաստատել իր ծրագիրը


Օբաման նորից հորդորում է Սենատին հաստատել իր ծրագիրը
Օբաման նորից հորդորում է Սենատին հաստատել իր ծրագիրը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շարունակում է աշխատատեղերի մասին իր կողմից ներկայացված բանաձեւը հաստատելու համար Սենատին հղվող կոչերը։

Ամենշաբաթյա իր ուղերձի ժամանակ Օբաման ասել է, թե նոր աշխատատեղեր ստեղծելու համար իր կողմից ներկայացված 447 միլիարդ դոլարի ծրագիրը նորից աշխատանքով կապահովի միլիոնավոր ուսուցիչների, ոստիկանների ու շինարարարների՝ միեւնույն ժամանակ կրճատելով աշխատավորներից ու փոքր ձեռնարկություններից գանձվող հարկերը։

Նա ասել է, թե մեծ ցանկությամբ է ուզում լսել հանրապետականներին, եթե նրանք ունեն ավելի լավ ծրագիր քան իր ներկայացրած ծրագիրն է, ծրագիր, որը զարկ կտար տնտեսության զարգացմանը, կկրճատեր հարկերը եւ կստեղծեր նոր աշխատատեղեր։

Իր ներակայացրած նախագիծը, ըստ Օբամայի, կիրականանա միլիոնատերերի ու միլիրադատերերի կողմից՝ ՝՝հարկերի արդար բաշխման՛՛ դեպքում։
Որպես Օբամայի այս ելույթի պատասխան, Սենատոր Ջոն Թյունն ասել է, թե Օբամայի այս ծրագիրն ունի ոչ թե Ամերիկայի ժողովրդի համար աշխատատեղեր ապահովելու, այլ՝ իր իսկ աշխատանքը պահպանելու նպատակ։

XS
SM
MD
LG