Մատչելի հղումներ

Լիբիայում զոհվել են հայտնի լուսանկարիչներ



Լիբիայում պաշարման մեջ գտնվող Միսթարա քաղաքում կառավարական եւ ապստամբ ուժերի միջեւ սկսված մարտերի ժամանակ զոհվել է հայտնի երկու ֆոտոլրագրող, վիրավորվել են երկու այլոք։

Փողոցներից մեկի վրա արձակված հրթիռի հարվածից զոհվել է Օսկարի մրցանակաբաշխության թեկնածու, կինոռեժիսոր ու լուսանկարիչ, բրիտանացի Թիմ Հեթերինգթոնը։

՝՝Getty Images՛՛ ամերիկյան ընկերության համար աշխատող Քրիս Հոնդրոսը զոհվել է դրանից մի քանի ժամ անց ստացած ուղեղի վնասվածքներից։ Նա նախկինում պարգեւատրվել է Քափայի ոսկե մեդալով, որը պատերազմական թեմաներով լուսանկարչության բարձրագույն պարգեւն է։

XS
SM
MD
LG