Մատչելի հղումներ

Չինաստանում երկաթուղային աղետից 33 մարդ է զոհվել


Չինաստանում երկաթուղային աղետից 33 մարդ է զոհվել
Չինաստանում երկաթուղային աղետից 33 մարդ է զոհվել

Չինաստանում կայծակի հետեւանքով անջատվել է արագընթաց գնացքներից մեկի էլեկտրասնուցումը, ինչի հետեւանքով գնացքը դուրս է եկել գծերից՝ դառնալով 33 մարդու զոհվելու պատճառ։ Մարմնական վնասվածքներ են ստացել 9Օ այլոք։

Գծերից դուրս գալուց հետո այս գնացքին է հարվածել հանդիպակած սլացող մեկ այլ գնացք, ինչի հետեւանքով երկու վագոն ընկել են կամրջից։

Չինաստանը վերջին տարիներին միլիարդավոր դոլարներ է ծախսել երկրի քաղաքները արագընթաց եկաթուղու միջոցով միմյանց կապելու համար, սակայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում սա արդեն երկրորդ վթարն է։

Պեկինը Շանհային կապող արագընթաց գնացքի գծի բացման արարողության ժամանակ Չինաստանի երկաթուղային կապերի նախարարն անցյալ ամիս ասել էր, թե այն ՝՝Չինաստանի ու չին ժողովրդի հպարտությունն է՛՛։

Սակայն նման նախագծերի քննադատներն ասում են, թե բազմամիլիարդ դոլարանոց նման կառույցները շատ թանկ են ու անիմաստ մի երկրի համար, որտեղ միլիոնավոր մարդիկ ապրում են աղքատության մեջ։ Նրանցից ոմանք նույնիսկ պնդում են, որ նման նախագծերը ոչ թե անհրաժեշտություն են Չինաստանի համար, այլ՝ Պեկինի հեղինակությունը միջազգային ասպարեզում բարձրացնելու փորձ։

XS
SM
MD
LG