Մատչելի հղումներ

Հայտարարվեցին Հայիթիի նախագահական ընտրությունների արդյունքները


Հայիթիի ընտրական հանձանժողովը ներկայացրեց մարտի 2Օ-ին անցկացված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքը, ըստ որի Միշել Մարթելին ճանաչվում է հաղթող՝ ձայների 68 տոկոսով։

Մարթելին, որի պաշտոնամուտի արարողությունը տեղի կունենա մայիսի 14-ին, այս օրերին գտնվում է Վաշինգտոնում, հանդիպումներ ունենալով բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ։ Նրան պետդեպարտամենտում ընդունել է նաեւ արտգործնախարար Հիլարի Քլինթընը։

Մարթելիի խոսքերով, անցյալ տարի իր երկրին հարվածած երկրաշարժից ու սպասվող բնական նոր աղետներից հետո իր առջեւ կանգնած են մեծ մարտահրավերներ։

XS
SM
MD
LG