Ճապոնիայաի վարչապետ Նաոտո Կանը հույս ունի, որ Ֆուկուշիմայի ատոմատկայանի ճգնաժամը կլուծվի եկող 6-ից 9 ամիսնետրի ընթացքում, հակառակ վերջին այն փաստերի, որոնց համաձայն վթարն ավելի մեծ է եղել, քան նախկինում կարծում էին մասնագետները։
Նա հույս է հայտնել նաեւ, որ մասնագետներին կհաջողվի որոշված ժամկետներում ատոմակայանն առնել լիակատար վերահսկողության տակ։
՝՝The Tokyo Electric Power՛՛ ընկերությունը վստահ է, որ ատոմակայանի առաջին ռեակտորի միջուկային վառելիքի բոլոր ձողերը հալվել են ու լցվել ռեակտորի ճնշումներն ապահովող կաթսաների մեջ ու կուտակվել հատակում։