Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը շարունակելու է այլ երկրներում ալ-Քաիդային հետեպնդելու գործողությունները


ԱՄՆ-ը շարունակելու է այլ երկրներում ալ-Քաիդային հետեպնդելու գործողությունները
ԱՄՆ-ը շարունակելու է այլ երկրներում ալ-Քաիդային հետեպնդելու գործողությունները

ԱՄՆ-ի Սպիտակ տան ավագ խորհրդական Ջոն Բրենանը հայտարարեց, թե ԱՄՆ-ը շարունակելու է ալ-Քաիդային որպես թիրախ ընդունել այն երկրներում, որտեղ իշխանությունների կողմից չկա նման մտադրություն։

Այս հայտարարությամբ հակաահաբեկչության եւ հայրենիքի անվտանգության հարցերով խորհրդականը հանդես եկավ Հարվարդի իրավաբանական հաստատությունում։

Սակայն նա միեւնույն ժամանակ ավելացրեց, թե դա չի նշանակում, որ իր երկիրը կարող է ռազմական ուժ կիրառել երբ եւ որտեղ որ ցանկանա, ՝՝քանի որ միջազգային իրավական սկզբունքները, այդ թվում երկրների ինքնիշխանությունը եւ պատերազմական օրենքները հարգելու հանգամանքը մեծ խոչընդոտ է հանդիսանում միակողմանի գործողությունների դիմելու հարցում՛՛։

Բրենանը նաեւ քննադատեց Կոնգրեսի այն անդամների դիրքորոշումը, ովքեր պահանջում են, որ ԱՄՆ-ը ահաբեկչության մեջ կասկածյալ բոլոր անձանց վերաբերվի որպես պատերազմի թշնամիների եւ նրանց պահի ոչ թե քաղաքացիական, այլ զինվորական բանտերում։

Նա ասաց, թե նման մոտեցումը ՝՝կնշանակի ամերիկյան արժեքներից ու իրավական սկզբունքներից հրաժարում՛՛։ Դա, նրա խոսքերով, վտանգի տակ կդնի նաեւ միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի համագործակցությունը։

XS
SM
MD
LG