Մատչելի հղումներ

Այֆոն կոչվող հեռախոսի նոր տարբերակի շուկայահանումը


Presidenti rus Dmitri Medvedev duke parë një iPhone 4 me Presidentin e firmës Apple Steve Jobs

Ափըլ ընկերության հեռախոսների նորագույն տարատեսակը հինգշաբթի օրը վաճառքի է հանվել խանութներում

Ափըլ ընկերության հեռախոսների նորագույն տարբերակի վաճառքը սկսվել է, մինչ հարյուրավոր հաճախորդներ հերթեր են կազմել այդ ընկերության խանութներում, ամբողջ աշխարհում։

Ընկերությունը անցյալ շաբաթ Այֆոնի ավելի քան 600,000 պատվերներ էր ընդունել, իսկ վերլուծաբանների կարծիքով Այֆոնի վաճառքը հավանաբար առաջին օրվա ընթացքում աննախադեպ չափերի հասնի։

Այֆոն 4-ը ավելի ավելի մեծ արագություն ունեցող հեռախոս է եւ ընդգրկում է տեսագրող հեռախոսային կապի հնարավորություն։ Այն կարող է իրագործել բազմաթիվ գործողություններ եւ ունի բարձրորակ տեսագրության կարողություն։ Այփոն 4-ը վաճառվում է 199 դոլարով, իսկ համակարգչային հավելյալ հիշողություն ունեցող տարբերակը վաճառվում է 299 դոլարով։

Չնայած Ափըլ ընկերությունը իշխում է բջջային հեռախոսների շուկայում, այն նաեւ դիմակայում է աճող մրցակցություն բազմաթիվ ընկերություններից, այդ թվում նաեւ Գուգըլից, որն իր առաջին բջջային հեռախոսը շուկայահանեց այս տարվա սկզբներին։

XS
SM
MD
LG