Մատչելի հղումներ

Իռլանդիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար կպահանջվի 123 միլիարդ դոլար


Իռլանդիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար կպահանջվի 123 միլիարդ դոլար
Իռլանդիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար կպահանջվի 123 միլիարդ դոլար

ԵՄ-ը, Իռլանդիայի կողմից առաջարկված ֆինանսական օժանդակությունն ընդունելուց հետո, սկսել է դժվարին խնդիրների առջև կանգնած երկրի տնտեսությանն աջակցություն ցուցաբերելու փաթեթը նախապատրաստելու աշխատանքները:

ԵՄ-ի պաշտոնյաները երկուշաբթի օրը հայտնել են, որ ԵՄ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվող ֆինանսական օժանդակություն չափը կարող է կազմել 110-ից մինչև 123 միլիարդ դոլար, ինչը զիջում է Հունաստանին այս տարվա սկզբին տրամադրված ֆինանսական հատկացումների ծավալներից:
ԵՄ-ի անդամ մի քանի պետությունների արտգործնախարարներ ողջունել են Իռլանդիայի կողմից կայացված որոշումը: Իռլանդիայի կառավարությունը մի քանի շաբաթ անընդմեջ հերքում էր, որ երկրի տնտեսությանն արտաքին աջակցություն է անհրաժեշտ:

Իսպանիայի և Ավստրիայի բարձրաստիճան դիվանագետները հույս են հայտնել, որ ֆինանսական աջակցության փաթեթը կօգնի կայունացնել եվրոն:

XS
SM
MD
LG