Մատչելի հղումներ

Փոլ Մաքքարթնիին Սպիտակ տանն ընդունեց Բարաք Օբաման


՝՝Բիթըլզ՛՛ հանրահայտ խմբի երաժիշտ ու կատարող Փոլ Մաքքարթնիին ԱՄՆ-ի Սպիտակ տանն ընդունեց երկրի նախագահ Բարաք Օբաման, Գերշուինի անվան մրցանակը շահելու կապակցությամբ։

Հանդիսության ժամանակ Սպիտակ տան Արեւելյան սրահում բացի Մաքքարթնիից, կատարումներով հանդես եկան նաեւ Ջոնաս եղբայրները, Ֆեյթ Հիլը, Ստիվի Ուանդերը, Ջերրի Սայնֆելդը եւ այլոք։

67-ամյա Մաքքարթնին ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի կողմից Գերշուինի անվան մրցանակին արժանացած երրորդ դափնեկիրն է։ Առաջին անգամ այս մրցանակին արժանացել է Ստիվի Ուանդերը։ Երկրորդ մրցանակակիրն է Փոլ Սայմընը։

Մաքքարթնին մասնավոր մի համերգ տվեց նախորդ օրը՝ Կոնգրեսի գրադարանում ու ասաց, թե ինքը մեծացել է՝ Գերշուին եղբայրների երգերն ունկնդրելով։

Մաքքարթնիի խոսքերով, անցած տարիներին ստացած բոլոր մրցանակների շարքում Գերշուինի մրցանակն իր ուրույն տեղն ունի եւ իր համար շատ տպավորիչ է լինելու Օբամաների առջեւ հանդես գալը։

XS
SM
MD
LG