Մատչելի հղումներ

«Թուրքիան կարող է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին՝ հակամարտության վերսկսման դեպքում»


«Թուրքիան կարող է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին՝ հակամարտության վերսկսման դեպքում»
«Թուրքիան կարող է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին՝ հակամարտության վերսկսման դեպքում»

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Թուրքիան կարող է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին»։

Ադրբեջանական «Trend» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս հայտարարությամբ մարտի 7-ին Բաքու կատարած իր այցի ընթացքում հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարարությանը կից գործող Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բյուլենթ Արաշը։

«Թուրքիան չի ցանկանում, որ տարածաշրջանում հակամարտություններ գոյանան։ Սակայն, եթե հակամարտություն սկսվի, Թուրքիան չի բացառում ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը» - ասել է Բյուլենթ Արաշը։

XS
SM
MD
LG