Մատչելի հղումներ

Թուրքիան որոշել է Իսրայելից հետ կանչել իր դեսպանին


Այս մասին որոշում Անկարան կայացրեց այն բանից հետո, երբ թուրքական դրոշի ներքո նավարկող մի նավի իսրայելյան ուժերն արգելեցին օգնություն հասցնել Գազայի գոտու բնակչությանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն Իսրայելի բանակի կողմից իրականացված գործողություններն անվանեց ՝՝անընդունելի՛՛ եւ նախազգուշացրեց երկու երկրների միջեւ ՝՝անդարմանելի հետեւանքների՛՛ հնարավորության մասին։

Թուրքիայի պաշտոնատար անձինք տեղեկացրել են, որ միջադեպը քննարկելու նպատակով Թուրքիան այժմ պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ հանդիպում։

Թուրքական նավի նկատմամբ իսրայելյան ուժերի կողմից իրականացված գործողություններից հետո, որի արդյունքում զոհվել է առնվազն 1Օ մարդ, Թուրքիայի մայրաքաղաքում սկսվել են բողոքի ցույցեր։ Ցուցարարները թափահարում են պաղեստինյան դրոշներ ու վանկարկում հակաիսրայելյան կոչեր։ Խմբերից մեկը գրոհ է իրականացրել ընդդեմ Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության, սակայն այն կասեցվել է ոստիկանության ջանքերով։

Իսրայելի կառավարությունը կոչ է արել իր քաղաքացիներին հրաժարվել Թուրքիա կատարելիք այցելություններից։


XS
SM
MD
LG