Այս մասին երկուշաբթի օրը Ինտերֆաքս լրատվական գործակալությանը հայտնել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը։
՝՝Մենք բազմիցս ենք ասել, որ այս հարցը չի դառնա Հայաստանի ու Թուրքիայի միջեւ քննարկման առարկա՛՛, ասել է նա։
Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի միջեւ հնարավոր հանդիպման մասին թուրքական մամուլում հայտնված հաղորդագրությունների կապակցությամբ Արզումանյանն ասել է. ՝՝Մենք չենք քննարկում այս հանդիպման հնարավորությունը՛՛։