Մատչելի հղումներ

Թուրքիայի վարչապետը հայտարարում է, որ Արգենտինա չի այցելել ՝՝հանուն թուրքական պատվի՛՛


Հարավային Ամերիկա կատարած այցի ընթացքում իր պատվիրակության մեջ մտնող թուրք գործարարների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե ինքը հրաժարվել է Արգենտինա կատարելիք այցից ՝՝թուրքական արժանապատվությունը բարձր պահելու նպատակով՛՛։

Վերջինս չեղյալ հայտարարեց ծրագրված այցը, երբ Բուենոս Աերեսի իշխանությունները որոշեցին հրաժարվել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրդին բացելու մտադրությունից։

Ինչպես Թուրքիայի վարչապետն է ասել, այս գործում ՝՝մեղավոր՛՛ է այս քաղաքի հայկական 2ՕՕ հազարանոց համայնքը, որը վերջին երկու-երեք օրերին ուժեղ ճնշումներ է բանեցրել քաղաքային իշխանությունների վրա, թույլ չտալու Աթաթուրքի կիսանդրիի բացումը։ Նրա խոսքերով, Արգենտինայի մայրաքաղաքն ունի ինքնավարության կարգավիճակ եւ կենտրոնական իշխանությունները չունեն քաղաքի կողմից ընդունված որոշումները չեղյալ հայտարարելու սահմանադրական իրավունք։

Էրդողանն ասել է, թե դրանից հետո իրեն է զանգահարել Արգենտինայի նախագահը եւ ասել, թե իրենք կարող են փոխել իրադրությունը եւ ներկայացրել է հանդիպման այլ ուղիներ, սակայն ինքը պատասխանել է, որ դա այլեւս անհնար է եւ իրենք Արգենտինան հանել են ցուցակից։

Էրդողանն իր պատվիրակության հետ Արգենտինա պիտի այցելեր մայիսի 3Օ-ից 31-ը։ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կիսանդրին նախատեսված էր բացել Ջորջ Նյուբըրնի անվան զբոսայգում։

XS
SM
MD
LG