Գեներալ մայոր Ֆահրի Քիրի խոսքերով, հյուսիսային Իրաքում գտնվող քրդերի թաքստոցների վրա մարտի 2Օ-ին իրականացված օդային հարձակման արդյունքում սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության ավելի քան 1ՕՕ անդամ։ Իսկ վերջերս ռազմական մեկ այլ գրոհի հետեւանքով, ըստ նույն սպայի, Թուրքիայի բանակային ուժերը սպանել են այս կուսակցության 3Օ անդամների։
Ռազմական գործողությունների ժամանակ սպանվել է նաեւ թուրք 43 զինվորական։
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը Թուրքիայում պայքար է մղում երկրի հարավարեւելյան շրջաններում ինքնավարություն ձեռբ բերելու նպատակով։ Սակայն այս կուսակցությանը մի շարք երկրներ, այդ թվում ԱՄՆ-ը եւ Եւրոպական Միությունը, համարում են ահաբեկչական կազմակերպություն։ Այն վերջերս հրաժարվեց մեկ տարի տեւած հրադադարից, պատճառաբանելով, որ Թուրքիայի բանակն իրականացնում է գրոհներ ընդդեմ քրդական թիրախների։