Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կառավարությունն ու ԲՓ ընկերությունը ջանք չեն խնայում նավթի արտանետումներից տուժածներին փոխհատուցելու համար


ԱՄՆԻ վարչակազմը եւ նավթային ԲՓ ընկերությունը ցանկանում են բաշխել Մեքսիկական Ծոցում նավթի արտանետումներից տուժածների համար նախատեսված 2Օ միլիարդ դոլարը։ Այդ գործի պատասխանատվությունը հանձնվել է Քենեթ Ֆայնբերգին։
Այդ պատճառով են այս մարդուն այսօր անվանում ՝՝2Օ միլարդ՛՛։

Զարմանալին ու նաեւ հաճելին այն է, որ ոչ թե տուժածներն են դռնեդուռ ընկնում՝ փոխհատուցում ստանալու համար, այլ վարչակազմի ու ԲՓի կողմից նշանակված պաշտոնյան է թակում նրանց դռները՝ խրախուսելով ընդունել փոխհատուցումը։
Այս ծրագրի համաձայն, նրանք ովքեր կդիմեն ու կստանան դրամական փոխհատուցում իրենց կրած վնաստների եւ ապագա վնասների դիմաց, այլեւս չեն ունենա ԲՓ-ի դեմ դատական գործ հարուցելու իրավունք։


ԲՓը եւ ԱՄՆ-ի կառավարությունը հավատացած են, որ մարդիկ կնախընտրեն ստանալ դրամը, քան գնալ դատարան։ Չէ որ 2Օ միլիարդանոց ծրագիրը շատ առատաձեռն է, ինչը խոստանում է լավ փոխհատուցում այնպես, որ որեւէ մեկը չունենա բողոքելու առիթ։
Ի դեպ Ֆանբերգը, որը պատասխանատու չէ նույնիսկ երկրի նախագահի առջեւ, ԱՄՆ-ում հայտնի է դեռեւս 2ՕՕ1 թվականի սեպտեմբերյան հարձակումներից ու Virginia Tech համալսարանում տեղի ունեցած սպանդից հետո, որին հաջողվել է դրամի միջոցով սահուն կերպով հարթել տուժածների խնդիրները։

XS
SM
MD
LG