Հայազգի մարզիկ Արսեն Գալստյանը նվաճել է Ռուսաստանի օլիմպիական հավաքականի առաջին ոսկե մեդալը:
Արսեն Գալստյանի հաղթանակը, բացի այդ, դարձել է Խորհրդային Միության փլուզումից հետո «ձյուդո» մարզաձևում Ռուսաստանի կողմից նվաճած առաջին ոսկե մեդալը:
«Արմենիան Ուիքլի» պարբերականի վկայությամբ, հուլիսի 28-ին Արսեն Գրիգորյանը կիսաեզրափակիչ և եզրափակիչ ռաունդների ընթացքում հաղթանակ է տարել աշխարհի երկակի չեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռիշոդ Սոբիրովի, ինչպես նաև Ճապոնիայի հավաքականից Հիրոակի Հիրաոկայի նկատմամբ:
Մեկնաբանները «անակնկալ» էին անվանել Գալստյանի հաղթանակը, քանի որ ձյւդոյի աշխարհի դասակարգման մեջ նա զբաղեցրել է հինգերորդ տեղը: Ձյուդոյի աշխարհի վերջին առաջնությունների ընթացքում Արսենը նվաճել էր բրոնզե մեդալներ:
Արսեն Գալստյանը ծնվել է 1989 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում, Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Նրա մարզիկը Իգոր Ռոմանովն է: Արսենը երբեմն մարզվում է իր երկու եղբայրների՝ Արմանի և Տիգրանի հետ: