Մատչելի հղումներ

«Moody’s»-ը բարձրացրել է Հայաստանի վարկային վարկանիշը


«Սպասվում է, որ Հայաստանի ընթացիկ հաշվի դեռևս մեծ պակասորդը, որը 2012 թվականին կազմել է համախառն ներքին արդյունքի 11,1 տոկոսը, գնալով կնվազի»

«Moody’s Investor Service» գործակալությունը «աճի միտում ունեցող» է գնահատել Հայաստանի վարկային վարկանիշի կանխատեսումը:

Գործակալությունը «բացասական»-ից «կայուն»-ի է վերանայել այս ցուցանիշը՝ վկայակոչելով բյուջետային համախմբում իրականացնելու Հայաստանի կառավարության հանձառությունն ու ընթացիկ հաշիվների պակասորդի հետագա նվազեցման սպասումները:

«Moody’s»-ի կողմից նախօրեին հրապարակված հայտարարության համաձայն, Հայաստանին շնորհվել է վարկային «Ba2» վարկանիշը, որն ընդամենը երկու կետով է պակաս ներդրումային դասից:

«Սպասվում է, որ Հայաստանի ընթացիկ հաշվի դեռևս մեծ պակասորդը, որը 2012 թվականին կազմել է համախառն ներքին արդյունքի 11,1 տոկոս, գնալով կնվազի», - ասված է «Moody’s» գործակալության հայտարարության մեջ:

Վարկանիշային գործակալությունը նշում է նաև, որ Հայաստանի վարկային վարկանիշի կանխատեսումների վերանայման համար ևս մեկ դրդապատճառ է է դարձել այն հանգամանքը, որ Հայաստանի համար շարունակում են հասանելի մնալ բարենպաստ պայմաններով տրամադրվող ֆինանսավորման արտաքին աղբյուրները, ներառյալ մասնավոր տրանսֆերտները, օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) և պաշտոնական վարկային աղբյուրները:
XS
SM
MD
LG