Մատչելի հղումներ

Հայազգի մասնագետներն իրենց լուման են ներդրել «Curiosity» նախագծում


Mars Rover 2010

«Curiosity» գիտական լաբորատորիայի նախագծի հաջող իրագործման մեջ գործուն մասնակցություն են ունեցել հայազգի տարբեր ոլորտների տասնչորս մասնագետ

Մարս մոլորակի վրա հաջող վայրէջ կատարած և այժմ հետազոտություններ իրականացնող «Curiosity» գիտական լաբորատորիայի նախագծի հաջող իրագործման մեջ գործուն մասնակցություն են ունեցել հայազգի տարբեր ոլորտների տասնչորս մասնագետ:

Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգներում լույս տեսնող «Ասպարեզ» պարբերականը:

Ըստ պարտբերականում հրապարակված հոդվածի, ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայում հայազգի ճարտարագետ Արբի Կարապետյանն իր մասնակցությունը «Curiosity» նախագծում սկսել է նախագծման և իրականացման փուլում: Կարապետյանը հետագայում` նախագծի մոտնաժման, փորձակրման և գործարկման փուլում զբաղեցրել է փորձարկումներ իրականացնող ճարտարագետի պաշտոնը:

«Այն հարցին, թե ինչ է մտածում նախագծի հաջողության մասին», - գրում է պարբերականը, - «Արբին պատասխանեց. «Որպես ճարտարագետ տեղյակ ես վիճակագրական վերլուծությունից և հուսալիությունից: Յուրաքնչյուր ճարտարագետ հասկանում է, որ աշխատանքի ընթացքում գորածդրում ես առավելագույն ջանքերը, սակայն ձախողումը միշտ հնարավոր է»:

«Այս նախագիծը անհամեմատելիորեն շատ ավելի բարդ էր նախորդ նախագծերից` ճարտարագիտության ոլորտում տեղ գտած առաջընթացի պատճառով: Նախագծի բարդության աստիճանն այնքան բարձր էր, որ աշխատանքն անհրաժեշտ եղավ բաշխել բազմաթիվ ճարտարագետների միջև, ինչն ավելացրել էր սխալների հավանականությունը», - ասել է Կարապետյանը:

Արբին, ըստ պարբերականի, շատ է հպարտ աշխատանքային իր խմբի նվաճումներից, ինչը, ըստ նրա, ամենամեծ պարգևն է նախագխի շուրջ տարված երկար և քրտնաջան աշխատանքի դիմաց:

«Curiosity» մարսագնաց լաբորատորիայի նախագծի հաջողության մեջ իրենց լուման են ներդրել նաև Ավո Դեմիրջյանը, Վաչե Որփերյանը, Ալֆրեդ Ղաշաքին, Ֆելիք Սարգսյանը և Հրայր Այնթաբլյանը, որոնք աշխատել են նախագծի էլեկտրոնիկային վերաբերող մասի վրա:

Նույն նախագծի վայրէջքի և տեղերոշչային սարքավորումների մշակման վրա աշխատել են Կարեն Խանոյանն ու Ռիչարրդ Օհանհանը: Սերժիկ Զադուրյանն ու Վազրիկ Ղարախանյանը մասնակցություն են ունեցել մոնտաժման և գործարկման փուլում:

Մարսագնացի նախագծի շրջանակում կենսաբանական ուսումնասիրությունների մասում աշխատել է Գայանե Ղազարյանցը, Հենրի Հարթունյանը աշխատել է թռիչքի ծրագրային ապահովմանբ, Արմեն Թուրյանը` մեխանիզմների և փորձարկման հարթակի, իսկ Զարեհ Գորջիյանը` համակարգչային անիմացիայի մասում:
XS
SM
MD
LG