«Դամասկոսի հայերը Սուրբ Ծննդյան օրը աղոթում են խաղաղության համար» խորագրով հոդվածում «Ռոյթերս» գործակալությունն անդրադարձել է Սիրիայում բնակվող հայերի վիճակին՝ նշելով, որ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում այս տարվա Սուրբ Ծննդյան պատարագի մասնակիցների թիվը կազմել է ընդամենը մոտ 200 մարդ, մինչդեռ անցյալում Սուրբ Ծննդյան պատարագին մասնակցող հավատացյալների թիվը շատ ավելի մեծ էր:
Հավաքվածներից շատերին, ըստ հոդվածի հեղինակների, մի քանի անգամ ավելի շատ ժամանակ էր պահանջվել եկեղեցի հասնելու համար, քանի անցյալում: Այսպես, սիրիահայ համայնքի առաջնորդներից մեկի համաձայն, նախկինում եկեղեցի հասնելու համար իրեն պահանջվում էր ընդամենը 20 րոպե ժամանակ, իսկ այժմ Դամասկոսի Ջարաման թաղամասից Սուրբ Սարգիս եկեղեցի հասնելու համար նրան պահանջվում է մեկ ու կես ժամից ավելի ժամանակ՝ ճանապարհին առկա հսկիչ-անցագրային կետերում իրականացվող ստուգումների պատճառով:
Հալեպից, որտեղ պահպանվում է ծանր իրավիճակը և մարդիկ օրեր շարունակ ապրում են առանց էլեկտրականության և ջրամատակարարման, Դամասկոս տեղափոխված սիրիահայերն իրենց հերթին ասել են, որ ճանապարհն ավտոբուսով հաղթահարելու համար պահանջվել է 52 ժամ, և նրանք երկու գիշեր ստիպված անցկացրել են ավտոբուսի մեջ:
Հոդվածում նշված է նաև, որ որոշ սիրիահայեր փորձել են, փրկվելով Սիրիայում տիրող բռնություններից, տեղափոխվել Հայաստան: Սակայն, սիրիահայ համայնքի առաջնորդներից մեկի համաձայն, Հայաստան տեղափոխվածներից շատերը վերադարձել են Սիրիա:
«Մենք զգում ենք, որ մեր արմատները Հայաստանում են, սակայն այս երկիրը մեզ համար բոլորովին խորթ է: Հայաստանը շատ ժամանակակից երկիր է, այնտեղ գործում են բազմաթիվ խոշոր ընկերություններ: Իսկ այստե՞ղ: Մենք սովոր ենք ընտանեկան փոքր բիզնեսի, որն այնտեղ պարզապես չէր աշխատում, և մարդիկ վերադարձան այստեղ», - ասել է սիրիահայ համայնքի առաջնորդներից մեկը, որի խոսքը մեջ է բերվել «Ռոյթերս» գործակալության «Դամասկոսի հայերը Սուրբ Ծննդյան օրը աղոթում են խաղաղության համար» խորագրով հոդվածում: