Մատչելի հղումներ

Հայաստանցի Արամ Հակոբյանը նվաճել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը


ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում Հակոբյանը չի կրել ոչ մի պարտություն

Հայաստանցի Արամ Հակոբյանը շախմատի աշխարհի չեմպիոն է դարձել ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն, առաջնության ընթացքում Արամ Հակոբյանը չի կրել ոչ մի պարտություն և 11 հնարավորից վաստակել է 9,5 միավոր:

«Գալֆնյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների հավաքականից Լյանգ Ավոնդերը՝ մինչև 10 տարեկան շախմատիստների խմբում և Հնդկաստանի հավաքականից Փրագգնանանդհաս Ռամեշ Բաբուն՝ մինչև 8 տարեկան շախմատիստների խմբի դարձել են աշխարհի պատանեկան առաջնության միակ մասնակիցները, որոնք հաղթանակ են տարել իրենց բոլոր պարտիաներում:
XS
SM
MD
LG