Մատչելի հղումներ

Հայ և թուրք պատանի բասկետբոլիստները համատեղ կմարզվեն


Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանության փոխանցմամբ, օգոստոսի 19-ից 29-ը Թուրքիայում տեղի ունեցող սպորտի գծով փոխանակման ծրագրի շրջանակներում մասնակցող 24 հայ և թուրք պատանիներին և աղջիկներին հնարավորություն կընձեռվի մասնակցել Բասկետբոլի ազգային ասոցացիայի նախկին խաղացող Ջորջ Մուրեսանի կողմից անցկացվող պարապմունքներին: Միջազգային սպորտային ծրագրերի նախաձեռնության ֆինանսավորումն իրականացվում է ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության Կրթական և մշակութային հարցերով բյուրոյի «Միավորված մարզաձևեր» ծրագրի կողմից, իսկ կազմակերպչական աշխատաքներն իրականացնում է «Համաշխարհային ուսուցում» շահույթ չհետապնդող կազմակերպությունը:

«Համաշխարհային ուսուցում» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն Ադամ Վայնբերգի համաձայն, «միջդպրոցական սպորտային միջոցառումները նպաստում են, որ երիտասարդները ձեռք բերեն կյանքում և ուսման ընթացքում հաջողակ լինելու համար անհրաժեշտ վստահություն, ինչպես նաև ստանան գիտելիքներ առաջնորդի ունակությունների և թիմային աշխատանքի մասին: «Համաշխարհային ուսուցում» կազմակերպությունն ուրախ է մասնակցելու պատանիների և աղջիկների ներուժի զարգացումը խթանող այս ծրագրին»:

Ծրագրի իրականացման առաջին շաբաթը դպրոցականները կանցկացնեն Օրեն քաղաքի սպորտային ճամբարում, որտեղ սպորտային պարապմունքների ընթացքում նրանք և նրանց մարզիկներն ուսումնասիրելու են երիտասարդների առաջնորդության և միջմշակութային հաղորդակցության սկզբունքները: Երկրորդ շաբաթվա ըթնացքում մասնակիցները կմեկնեն Իզմիր քաղաք` բարեկամական խաղերին, Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) կողմից անցկացվող բասկետբոլի աշխարհի առաջնության առաջին օրվան և Ջորջ Մուրեսանի հետ բասկետբոլի թաղային ուսումնական կենտրոնի աշխատանքներին մասնակցելու համար:

XS
SM
MD
LG