Սթոունհենջը աշխարհի ամենաճանաչված պատմական հուշարձաններից է, սակայն հայ գիտնական Միհրան Վարդանյանը պնդում է, որ Հայաստանում գտնվող Քարահունջը Անգլիայում գտնվող քարերից կազմված շրջանից երկու անգամ ավելի հին է:
Քարահունջը, ինչը հայերեն նշանակում է «խոսող քարեր», գտնվում է Երևանից 200 կիլոմետր դեպի հարավ-արևելք` Սիսիան քաղաքի մոտակայքում: Քարահունջը բաղկացած է ավելի քան երկու հարյուր գլաքարից, որոնք սփռված են ժայռոտ լանջերի վրա և ծածկում են ավելի քան յոթ հարյուր քառակուսի մետր տարածք:
Ինչպես Ռոյթըրզ գործակալությունն է տեղեկացնում, ոմանք կարծում են, որ Քարահունջը Սթոունհենջից առաջ կառուցված աստղադիտարան է, քանի որ կանգուն մնացած գլաքարերից 50-ի մեջ անցքեր կան: Դա կարող է նշանակել, որ դրանք օգտագործվել են երկինքը դիտելու համար: Գլաքարերից չորսն ուղղված են դեպի այն կետը, որտեղից արևը ծագում է ամառային արևադարձի օրը, չորսն էլ` դեպի նույն օրվա արևի մայրամուտի կետը: