Մատչելի հղումներ

Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը


Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի իր գրոծընկեր Դմիտրի Մեդվեդևին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները, ըստ Հայաստանի կառավարության հաղորդագրության, բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

«Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները կարևորել են երկու պետությունների միջև տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ բնագավառներում համատեղ նախանշված ծրագրերի հաջող իրականացումը և նոր նախագծերի մշակման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը», - ասված է հաղորդագրության մեջ:

«Վարչապետներ Սարգսյանի ու Մեդվեդևի հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, մասնավորապես առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը», - ասված է Հայաստանի կառավարության հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG