Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և հետագա համագործակցության, մինչև այժմ երկկողմ ջանքերի արդյունքում արձանագրված ձեռքբերումների հիման վրա այդ հարաբերությունները կառուցելու և հետագա համագործակցությունը զարգացնելու հեռանկարների, ինչպես նաև Վիլնյուսում Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին ընդառաջ օրակարգային ու նախապատրաստական աշխատանքների շուրջ:
«Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի վճռականությունը շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող լայնածավալ բարեփոխումները և ԵՄ-ի հետ հարաբերությունները այսուհետ ևս զարգացնելու կառուցողական ու դինամիկ ոգով», - ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Սարգսյանը, ըստ հաղորդագրության, ընդգծել է իր համոզմունքն առ այն, որ Հայաստանը պետք է զարգանա ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության տեսլականի հիման վրա:
«Հանձնակատար Ֆյուլեն նշել է, որ ԵՄ-ը հարգում է իր գործընկերների ազատ ընտրությունը և ակնկալում է այս հանդիպման ընթացքում լսել այն մոտեցումներն ու գաղափարները, որոնք միտված են առկա լավ ձեռքբերումների վրա շարունակելու կառուցել հարաբերությունները», - եզրափակում է Հայաստանի նախագահի և ԵՄ-ի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարի հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը: