Ամերիկայի հայկական գրադարան և թանգարանը ստացել է նոր անվանում, որն արտացոլում է կազմակերպությանը առավել բարձր կարգավիճակ շնորհելու փաստը:
Ամերիկայի հայկական գրադարան և թանգարանը, ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքի պարբերականի հաղորդագրության համաձայն, այժմ կանվանվի «Ամերիկայի հայկական թանգարան», ինչը նշանակում է, որ կազմակերպությունը ստացել է թանգարանի լիարժեք կարգավիճակ:
«Հարվարդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Ջեյմս Ռասելը դեռևս 1996 թվականին ասել էր, որ Ամերիկայի հայկական գրադարան և թանգարանը Երևանում Հայաստանի պետական պատմության թանգարանից և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության թանգարանից հետո հայկական թանգարանային ամենակարևոր հավաքածուն է» - գրում է պարբերականը՝ հավելելով, որ 1996 թվականից թանգարանի հավաքածուն զգալիորեն ընդլայնվել է՝ ներառելով հայազգի հանրահայտ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի աշխատանքների, Նորթոն Դոդջի հավաքածուից հետխորհրդային ժամանակաշրջանի հայ նկարիչների գործերի հավաքածուն: Զգալիորեն ընդլայնվել է նաև Մեսրոպ Բոյաջյանի անվան հետազոտական գրադարանը, որի հավաքածուն այժմ ներառում է ավելի քան 27 հազար անուն գիրք:
Ըստ պարբերականի, թանգարանը, բացի այդ, ստեղծել է շարժական մի շարք ցուցահանդես, որոնցից հիմնական երեքը կրում են «Ովքեր են հայերը», «Կամավոր» և «Հայոց շարունակվող ցեղասպանություն. մահ, հերքում և պղծում» անվանումները: «Կամավոր» շարժական ցուցահանդեսն այժմ թարգմանվում է՝ Ֆրանսիայում ցուցադրման համար նախապատրաստվելու նպատակով, իսկ Հայոց ցեղասպանությանը նվիրված շարժական ցուցահանդեսը ութ ամիս շարունակ ցուցադրվել էր Վիրջինիա նահանգի Հրեական ողջակիզման թանգարանում, որից հետո թանգարանը հետաքրքրություն է արտահայտել մշակելու Հայոց ցեղասպանությանը նվիրված մշտական ցուցահանդես: