Մատչելի հղումներ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցապաստառներ են տեղադրվել Մասաչուսեթս նահանգում


Մասաչուսեթս նահանգի բնակավայրերի փողոցներում տեղադրված պաստառին պատկերված է «Ճանաչել դարի ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը» կարգախոսը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցապաստառներ են տեղադրվել Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն, Քեմբրիջ և Ֆոքսբորո բնակավայրերում:

Այս ակցիան 2003 թվականից կազմակերպվում է «Peace of Art»՝ «Մշակույթի խաղաղություն» շահույթ չհետապնդող կրթական կազմակերպությունը, որի կողմից այս տարի Մասաչուսեթս նահանգի բնակավայրերի փողոցներում տեղադրված պաստառին պատկերված է «Ճանաչել դարի ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը» կարգախոսը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցապաստառների վրա, ըստ կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության, պատկերված են նաև «100» թիվը, որը նշանավորում է Մեծ Եղեռնի մոտեցող 100-րդ տարելիցը, և ձեռնաշղթաներ, որոնք նշանավորում են Հայոց ցեղասպանության ոճրագործների և նրանց սատարողների կողմից հարյուր տարի շարունակվող հերքման արշավը:

«Հայոց ցեղասպանությունը դարի հանցագործություն է, քանի որ այն եղել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Եթե համաշխարային հանրությունը դատապարտեր Հայոց ցեղասպանությունը, ապա հետագայում նման հանցագործություններ իրականացրած կառավարությունները չէին կիրառի ցեղասպանությունը՝ որպես իրենց երկրների տարածքում բնակվող «ոչ ցանկալի բնակչությունից» ազատվելու միջոց», - ասված է «Մշակույթի խաղաղություն» կազմակերպության հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG