Մատչելի հղումներ

Մոկսվայում քննարկվեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը


Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցը Ռուսաստան, որի ընթացքում քննարկվեցին դաշնակցային փոխհարաբերությունները

Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, որի ընթացքում Նալբանդյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև հանդիպմանը քննարկվեցին դաշնակցային փոխհարաբերությունները:

Անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության վկայությամբ, հանդիպմանն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Ռուսաստանի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս համանախագահների մշտական ջանքերի համար:

Հաղորդագրության համաձայն, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային և տարածաշրջանային խնդիրների, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր և Միջին Արևելքում զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընթացող բանակցային գործընթացի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը գոհունակություն հայտնեցին, որ Հայատանի նախագահի վերընտրվելուց հետո առաջին արտերկրյա այցելության ընթացքում Ռուսաստանի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը նոր խթան է հաղորդում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ընդգծելով, որ հարաբերությունները պետությունների միջև վերընթաց զարգացում են ապրում և հարստանում են նոր բովանդակությամբ:
XS
SM
MD
LG