Մատչելի հղումներ

«Հալեպի արվարձանում երկու հայ ընտանիք իսլամ են ընդունել». «Հորիզոն»


«Հորիզոն» շաբաթաթերթը, վկայակոչելով արաբալեզու «AksAlser» կայքը, գրում է, որ իսլամ ընդունած հայ ընտանիքներին «որևէ մեկը վնաս չի պատճառել և իսլամ ընդունել չի ստիպել»

«Արաբալեզու «AksAlser» կայքը տեղեկացրել է, որ Հալեպի մոտակայքում գտնվող Կաֆր Համարա քաղաքում բնակվող երկու հայ ընտանիք մի քանի օր առաջ հրապարակավ իսլամ են ընդունել»:

Այս մասին տեղեկություններ համացանցային իր էջում հրապարակել է Կանադայում լույս տեսնող «Հորիզոն» շաբաթաթերթը, որի համաձայն Քաֆր Համարա քաղաքի Ալ-Սաբաղ համայնքի շենքերից մեկում բնակվում է հայերի ինն ընտանիք, իսկ այն շենքը, որտեղ նրանք բնակվում են, հայտնի է իբրև «Հայկական շենք»:

«Հորիզոն» շաբաթաթերթը, վկայակոչելով արաբալեզու «AksAlser» կայքը, գրում է, որ իսլամ ընդունած հայ ընտանիքներին «որևէ մեկը վնաս չի պատճառել և իսլամ ընդունել չի ստիպել՝ չնայած ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորումն արդեն բավականին երկար ժամանակ գործում է քաղաքում»:

«Եթե այդ ընտանիքներին ստիպեին իսլամ ընդունել», - ըստ «Հորիզոն»-ի՝ ասված է «AksAlser» կայքում, - «ապա իսլամ կընդունեին բոլոր ինն ընտանիքները, կամ նրանք ստիպված կլինեն դիմելու այդ քայլի»:
XS
SM
MD
LG