ԱՄՆ-ի դեսպանությունը ողջունել է «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր»-ի գնման վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանի կառավարության ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերության միջև:
Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրության մեջ, որի համաձայն համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի և «Քոնթուր գլոբալ» ընկերության փոխնախագահ, Արևելյան և ԱՊՀ-ի երկրների գծով գործադիր տնօրեն Գերի Լևեզլիի կողմից:
Համաձայնագրի ստորագրմանը ներկա են եղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը:
«180 միլիոն դոլարի այս ներդրումը երբևէ կատարված ամենախոշոր ամերիկյան մասնավոր ներդրումն է Հայաստանի էներգետիկ ոլորտում: Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը ներառում է Հայաստանի Հարավում գտնվող Որոտան գետի վրա կառուցված երեք հիդրոէլեկտրակայան՝ ընդհանուր առմամբ մինչև 405 մեգավատ էլեկտրականություն արտադրելու հզորությամբ», - նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ը, որը «Քոնթուր գլոբալ» ընկերության ուղղակի ու ամբողջական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություն է, էլեկտրաէներգիայի ձեռք բերման երկարաժամկետ համաձայնագրով կապահովի էլեկտրականություն Հայաստանի բաշխիչ ցանցի համար:
«Ընկերությունն առաջիկա 6 տարիների ընթացքում 70 միլիոն դոլարի ներդրում կկատարի՝ ուղղված համալիրի արդիականացմանը, գործունեության, անվտանգության, հուսալիության և արտադրողականության բարելավմանը: «Քոնթուր գլոբալ»-ն ակնկալում է, որ բացի համալիրի տեխնիկական անձնակազմի 150 երկարաժամկետ աշխատատեղերից, 150 աշխատատեղեր էլ առաջիկայում կստեղծվեն արդիականացման համար», - ասված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրության մեջ: