Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Այդ համատեքստում, ըստ հաղորդագրության, անդրադարձ է եղել նախօրեին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագրին և աշխատանքային խմբերի առաջին հանդիպման արդյունքներին, որը, Վիկտոր Խրիստենկոյի գնահատմամբ, արդյունավետ և հաջող ընթացք է ունեցել:
«Կողմերի համոզմամբ, հուշագրի ստորագրմամբ համագործակցության ամուր հիմք է դրվում Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև», - ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որի համաձայն Սերժ Սարգսյանն ու Վիկտոր Խրիստենկոն երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու մասին հայտարարությունից և Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների կողմից այդ կապակցությամբ կայացված որոշումից հետո զգալի աշխատանք կա իրականացնելու:
«Հայաստանի նախագահն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, բացի այդ, վերահաստատել են պատրաստակամությունը սերտ փոխգործակցությամբ այդ աշխատանքներն իրականացնելու և հիշյալ գործընթացները հնարավորին սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու գործում», - եզրափակում է հաղորդագրությունը: