Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ


Շնորհավորական ուղերձում նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ Ձեր նախաձեռնություններում ու ծրագրերում», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ իր շնորհավորական ուղերձում նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:

«Արդյունավետ համագործակցությունը հետևողականորեն նոր ոլորտներ է ներառում, գործընկերային սերտ կապերն անշեղորեն խորանում և ամրապնդվում են: Այս ամենում, անկասկած, մեծ է Ձեր անձնական դերն ու ներդրումը», - շեշտում է ԱՄՆ-ի նախագահին ուղղված Սարգսյանի ուղերձը:


«Հավատացած եմ, որ Ձեր և Ձեր վարչակազմի մշտական ներգրավվածության շնորհիվ մեր բարեկամական հարաբերությունները նոր վերելք կապրեն, ձեռք կբերեն զարգացման նորանոր, խոստումնալից հեռանկարներ», - վստահություն է հայտնել Հայաստանի նախագահը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային ծննդյան օրվա կապակցությամբ հասցեագրված շնորհավորական ուղերձում:
XS
SM
MD
LG