Մատչելի հղումներ

"Լուռ աշխատանք" Հայաստանի ու Թուրքիայի միջեւ


Թուրքիայի նախագահն ասել է, թե Հայաստանի ու Թուրքիայի միջեւ այս պահին ՝՝լուռ աշխատանքը շարունակվում է՛՛

Թուրքիայի նախագահն ասել է, թե Հայաստանի հետ հարաբերություններում ՝՝ներկա ստատուս քվոն աշխատում է ի վնաս երկու երկրների ու ավելացրել, որ ՝՝լուռ աշխատանքն այս ուղղությամբ շարունակվում է՛՛։

Ինչպես ՝՝Ինտերֆաքս՛ գործակալությունն է հաղորդում, նա այս մասին տեղեկացրել է Ղազախսան մեկնելու ճանապարհին։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ՝՝լուռ աշխատանքների՛՛ մասին Վաշինգտոնում տեղեկացրել էր նաեւ Թուրքիայի կառավարող Արդարություն և զարգացում կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուն, ասելով, թե ՝՝կողմերը որոշել են առժամանակ դադարեցնել հրապարակային քննարկումները խնդրի շուրջ` դիվանագիտական աշխատանքը շարունակելով վարագույրների հետևում՛՛։

Նրա այս հայտարարությունը մի քանի անգամ հերքել էր Հայաստանի բարձարաստիճան մի քանի պաշտոնյա, այդ թվում՝ արտգոծնախարար Էդուարդ Նալբանդյանը։

XS
SM
MD
LG