Մատչելի հղումներ

Հայաստանը շուկա է հանել յոթ տարվա դոլարային պարտատոմսեր


«144a/Reg S» կանոնակարգով կարգավորվող չապահովված պարտատոմսերի ավագ կառավարիչներ հանդես կգան «Deutsche Bank», «HSBC» և «JP Morgan» ընկերությունները

«Հայաստանի Հանրապետությունը, որի վարկային վարկանիշի մակարդակը «Moody’s» վարկային գործակալության կողմից սահմանվել է «Ba2», իսկ նույն ոլորտում գործող «Fitch» գործակալության կողմից՝ «BB-», հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն յոթ տարվա դոլարային իր պարտատոմսի եկամտաբերության նախնական մակարդակը կկազմի 6,375 տոկոս»:

Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը, որի համաձայն որպես «144a/Reg S» կանոնակարգով կարգավորվող չապահովված պարտատոմսերի ավագ կառավարիչներ հանդես կգան «Deutsche Bank», «HSBC» և «JP Morgan» ընկերությունները:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին «Fitch Rating» վարկանիշային գործակալությունը «BB-(EXP)» վարկանիշ ունեցող էր դասել Հայաստանի Հանրապետության կողմից ԱՄՆ-ի արժույթով պարտատոմսերը:

«Fitch Rating»-ի կողմից տրամադրված վարկանիշը համապատասխանում է Հայաստանի վարկային «BB-ի» վարկանիշի, որի կանխատեսումը կայուն է:

Նախորդ ամսվա կեսերին «Moody’s» վարկանիշային գործակալությունը «բացասական»-ից «կայուն»-ի էր վերանայել Հայաստանի վարկային վարկանիշի կանխատեսումը՝ վկայակոչելով բյուջետային համախմբում իրականացնելու Հայաստանի կառավարության հանձառությունն ու ընթացիկ հաշիվների պակասորդի հետագա նվազեցման սպասումները:
XS
SM
MD
LG