Մատչելի հղումներ

Կայացել է Հայաստանի նախագահի հանդիպումը ԱՄՆ-ի արտգործնախարարի օգնականի հետ


Կայացել է Հայաստանի նախագահի հանդիպումը ԱՄՆ-ի արտգործնախարարի օգնականի հետ
Կայացել է Հայաստանի նախագահի հանդիպումը ԱՄՆ-ի արտգործնախարարի օգնականի հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԱՄՆ-ի արտգործնախարարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուին:

Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, ողջունելով հերթական այցով Երևանում գտնվող ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի օգնականին` նախագահ Սարգսյանը նշել է, որ նման հանդիպումները լավ առիթ են` անդրադառնալու հայ-ամերիկյան համագործակցության խորացմանն ուղղված օրակարգային հարցերին:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանը և ԱՄՆ-ը ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե´ երկկողմ, թե´ բազմակողմ հարթություններում և ձգտում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ընդլայնել ու խորացնել այդ հարաբերությունները:

ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի օգնականը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն զարգացման շատ հստակ ու դրական ուղղվածություն և հայտնել նախագահ Սարգսյանի կողմից Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին ԱՄՆ-ի աջակցությունը շարունակելու պատրաստակամության մասին:

Երկկողմ համագործակցության հարցերից բացի, քննարկվել է նաև տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:

XS
SM
MD
LG