Կրեմլում այսօր կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են երեք պետությունների ինտեգրմանն ուղղված հիմնական ուղղությունները, Եվրասիական տնտեսական միության ձևավորմանն ուղղված աշխատանքների ընթացքը:
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն ավելի ուշ շարունակվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ղրղզստանի նախագահ Ալմազբեք Աթամբաևի և Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման գործընթացին Հայաստանի և Ղրղզստանի միանալու հարցը:
«Նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես՝ հաստատվել է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը», - ասված է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: