Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահն ընդունել է «Թվիթեր»-իի փոխնախագահին


«Հայաստանի նախագահը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր հայրենակիցների հաջողություններն ուրախալի և երիտասարդ սերնդի համար ուղենշային է համարել»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 17-ին այսօր ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով Հայաստան ժամանած «Թումոյի» խորհրդի անդամ, «Թվիթեր»-ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին:

Հանդիպման ընթացքում, ըստ Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության, նախագահ Սարգսյանը կարևորել Գրիգորյանի այցը, որը նպատակ ունի ծանոթանալու «Թումո» կրթական ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրին, աջակցելու կենտրոնի կրթական բովանդակության մշակմանը ծրագրավորման ոլորտում, ինչպես նաև Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հետ քննարկելու ոլորտի զարգացման համաշխարհային միտումներն ու հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքին հուզող մարտահրավերները:

«Ընդգծելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից է՝ նախագահն այդ ոլորտում մեր հայրենակիցների հաջողություններն ուրախալի և երիտասարդ սերնդի համար ուղենշային է համարել: Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հետ սերտ համագործակցության զարգացումը, փորձի փոխանակումն ու խորհրդատվությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Րաֆֆի Գրիգորյանն իր հերթին Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստան կատարվող իր այցի շրջանակներում ունեցած հանդիպումները, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հետ:

«Թվիթեր»-ի փոխնախագահի խոսքով, դրանք մեծ հույսեր են ներշնչում, քանի որ ոլորտի զարգացման հետ կապված ոգևորիչ օրինակներ կան, որոնք հեռանկարային են դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանում:
XS
SM
MD
LG