Մատչելի հղումներ

Հայաստանը նախատեսում է դեպի Լեռնային Ղարաբաղ նոր մայրուղի կառուցել


Ճանապարհը կմիացնի Հայաստանի արևմտյան Գեղարքունիքի մարզը Լեռնային Ղարաբաղի հյուսիսային Մարտակերտի մարզի հետ

Հայաստանը նախատեսում է երկրի տարածքը Լեռնային Ղարաբաղի հետ միացնող երկրորդ մայրուղին կառուցել:

Այս մասին հաղորդել է «Բլումբերգ» լրատվական գործակալությունը: Հոդվածը մեջբերում է «Սիվիլիթաս» հիմնադրամի քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի խոսքը, ում համաձայն դեպի Լեռնային Ղարաբաղ երկրորդ ճանապարհը կառուցելու դեպքում Հայաստանը է՛լ ավելի քիչ է հակված լինելու փոխզիջումների գնալ Քելբաջարի հարցում, որի տարածքով է անցնելու ծրագրվող մայրուղին:

Ճանապարհը կմիացնի Հայաստանի արևմտյան Գեղարքունիքի մարզը Լեռնային Ղարաբաղի հյուսիսային Մարտակերտի մարզի հետ՝ անցնելով Շահումյան-Քելբաջար տարածքով:

«114 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի կառուցումը կսկսվի գալիք տարի, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի ֆինանսավորումն իրականացվում է հայկական սփյուռքի կողմից, կհավաքի շինարարության համար անհրաժեշտ 30 միլիոն դոլար կազմող գումարը», - գրում է «Բլումբերգ»-ը՝ մեջբերելով հիմնադրամի խոսնակ Գևորգ Գևորգյանի խոսքը:
XS
SM
MD
LG