Մատչելի հղումներ

Հայաստանի հավաքականը նվաճել է օլիմպիական երրորդ մեդալը


Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ «հունա-հռոմեական ըմբշամարտ» մարզաձևում

«Հունա-հռոմեական ըմբշամարտ» մարզաձևում 96 կիլոգրամ քաշայինների մրցումներում Հայաստանի հավաքականից Արսեն Ալեքսանյանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ հաղթանակ տանելով Կուբայի հավաքականի ըմբշամարտիկ Յունիոր Էստրադա Ֆալկոնի նկատմամբ:

Ալեքսանյանն ավելի վաղ հաղթանակած է դուրս եկել Թուրքիայի հավաքականի մարզիկ Չենք Իդլեմի հետ անցկացված մարտում:

«Հունա-հռոմեական ըմբշամարտ» մարզաձևում 96 կիլոգրամ քաշայինների մրցումներում առաջին տեղը զբաղեցրել է Իրանի հավաքականի ըմբշամարտիկ Ղասեմ Ռեաեին, երկրորդը՝ Ռուսաստանի հավաքականից Ռուստամ Տոտրովը: Երրորդ տեղն է զբաղեցրել նաև շվեդացի Ջիմի Լիդբերգը:

20-ամյա հայաստանցի ըմբշամարտիկը ծնունդով Գյումրիից է:

Արթուր Ալեքսանյանի նվաճած մեդալը երեքի է հասցրել Հայաստանի հավաքականի կողմից 2012 թվականի օլիմպիական խաղերում նվաճած մեդալների թիվը: Հայաստանի հավաքական այսօրվա դրությամբ նվաճած մեդալների թվով 45-րդ տեղում է:

Մեդալների թվով Լոնդոնում անցկացվող օլիմպիական խաղերի ընթացքում առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Չինաստանը, երկրորդ և երրորդ տեղերը՝ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան:
XS
SM
MD
LG