Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության գծով ենթահանձնաժողովի պատվիրակությանը:
Նախագահ Սարգսյանը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, կարևորել է ՆԱՏՕ-ի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը, որը, Սարգսյանի խոսքով, հանդիսանում է Դաշինքի հետ Հայաստանի հարաբերությունների կարևոր մասը: Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ձևավորված արդյունավետ և կառուցողական համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում:
«ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը, ըստ նախագահ Սարգսյանի, կրում է շարունակական բնույթ. Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղության ապահովման առաքելություններին, զինված ուժերում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի նպատակով Հայաստանը միացել է ՆԱՏՕ-ի «Բարեվարքության կառուցման» հայեցակարգին, աշխատանքներ են տարվում՝ ստեղծելու ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամ, որը կօգտագործվի ոչ պիտանի զինվորական տեխնիկայի ոչնչացմանը և Հայաստանի ականազերծման կարողությունների զարգացմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Զրուցակիցների համոզմամբ, այս ամենը վկայում է այն խորը և ընդգրկուն օրակարգի մասին, որ ձևավորվել է Դաշինքի հետ Հայաստանի սերտ և բազմամյա համագործակցության արդյունքում, ինչն էապես օգնում է Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը», - ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը, Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին վերաբերող հարցերի շուրջ:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը նույն օրն ընդունել է Հայաստանի արտգործնախարարը: Հանդիպման ընթացքում, Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Արտգործնախարար Նալբանդյանը տարբեր երկրներ ներկայացնող խորհրդարանականներին տեղեկացրել է տարածաշրջանային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին։
Հյուրերի խնդրանքով, ըստ հաղորդագրության, Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների, ուկրաինական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների շուրջ։
«Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ուշադրությունը հրավիրել է Սիրիայի Քեսաբ հայաբնակ շրջանի վրա հարձակումների հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի վրա և ընդգծել, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա մարդու իրավունքների նման կոպտագույն խախտումների նկատմամբ», - ասված է Հայաստանի արտգործնախարարի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հանդիպման մասին հաղորդագրության մեջ։