Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դեսպանի համաձայն, Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը առաջընթաց է գրանցել


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը մայիսի 11-ին մասնակցել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի բացման արարողությանը:

«News.am» լրատվական կայքի փոխանցմամբ, միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, Կրթության և գիտության նախարարը, «Microsoft» և «Dell» ընկերությունների ներկայացուցիչները և այլ հյուրեր:

Արարողության ընթացքում ԱՄՆ-ի դեսպանը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների կողմից գործադրվող ջանքերի շնորհիվ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է առաջընթաց և զբաղվածության բարձր մակարդակ:

Կենտրոնի ստեղծման ծրագիրն իրականացվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` Հայաստանի կառավարության, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության, «Microsoft» ընկերության և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի աջակցությամբ:

XS
SM
MD
LG