Մատչելի հղումներ

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը հանդիպել է Հայաստանի ֆինանսների նախարարին


Հայատանում ԱՄՆ-ի դեսպանատուն (արխիվային լուսանկար)
Հայատանում ԱՄՆ-ի դեսպանատուն (արխիվային լուսանկար)

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2013 թվականին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայանալիք Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի ամենամյա հանդիպման նախապատրաստական աշխատանքները

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քերին Հիլիարդը չորեքշաբթի օրը հանդիպում են ունեցել Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը՝ տեղեկացնելով, որ դեսպան Հեֆրենի, ԱՄՆ-ի ՄԶԳ-ի տնօրեն Հիլարի և Հայաստանի ֆինանսների նախարար Սարգսյանի միջև անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են 2013 թվականին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայանալիք Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի ամենամյա հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

Հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
XS
SM
MD
LG