Մատչելի հղումներ

«Հայաստանը կարող է փոխանցել գազի մենաշնորհը Ռուսաստանին»


Բնական գազի գների բարձրացումը կհանգեցնի նաև էլեկտրականության գների բարձրացման

«Հայաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչներն զայրացած են այն հանգամանքով, որ կառավարությունը նախատեսում է Ռուսաստանի «Գազպրոմ» կորպորացիային փոխանցել երկրում բնական գազի ոլորտում մենաշնորհ ունեցող ընկերության մեջ ունեցած բաժնեմասը»:

Այս մասին «Հայաստանը կարող է փոխանցել գազի մենաշնորհը Ռուսաստանին» հոդվածում նշում է «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը», որի համաձայն բաժնեմասի փոխանցումը նախատեսված է իրականացնել՝ ապահովելու համար զիջումներ «Հայռուսգազարդ»-ի կողմից այժմ գանձվող գազի ավելի բարձր գնից: «Հայռուսգազարդ» ընկերությունը Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ձեռնարկություն է, որտեղ «Գազպրոմ»-ին է պատկանում 80 տոկոս բաժնեմասը:

Հայաստանի ընդդիմությունը զգուշացնում է, որ նման գործարքի արդյունքում Հայաստանում էներգամատակարարումն ամբողջությամբ կհանձնվի Ռուսաստանին՝ նշելով, որ կառավարության կողմից սա վատ մտածված քայլ է, և այն չի կարողացել կանխատեսել գազի գների բարձրացումը:

Երկրում գազի գների բարձրացումը կհանգեցնի նաև էլեկտրականության գների բարձրացման, քանի որ գործող էլեկտրակայաններից շատերի համար որպես վառելիք օգտագործվում է բնական գազը, ինչը իր հերթին ազդեցություն է գործելու երկրում սպառողական ապրանքների գների վրա:
XS
SM
MD
LG