Մատչելի հղումներ

Կայացել է Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարների հանդիպումը


Էդվարդ Նալբանդյանը, ըստ հաղորդագրության, վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, որտեղ հանդիպում է ունեցել Եվրոպական Միությունում նախագահող Լիտվայի իր գործընկեր Լինաս Լինկևիչուսին։

Նախարարները, ըստ Հայաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության, հանդիպման ընթացքում անդրադարձել են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը և այդ համատեքստում հանգամանալից քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացումը։

Էդվարդ Նալբանդյանը, ըստ հաղորդագրության, վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական Միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար դա ընդունելի կլինի և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։

Նախարարները համակարծիք էին, որ հարկավոր է առաջ մղել Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած արդյունքների վրա։
XS
SM
MD
LG