Մատչելի հղումներ

Կանզասի փոխնահանգապետն ու Ազգային գվարդիայի հրամանատարը ժամանել են Հայաստան


Նրանք կմասնակցեն մի շարք միջոցառումների, որոնք նվիրված են Կանզաս նահանգի հետ Հայաստանի գործընկերության 10-ամյակին, ինչպես Սպիտակի ողբերգական երկրաշարժի 25-րդ տարելիցին

ԱՄՆ-ի Կանզաս նահանգի փոխնահանգապետ Ջեֆ Քոլյերն ու Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լի Թաֆանելին այսօր ժամանել են Հայաստան:

Միացյալ Նահանգների դեսպանատան փոխանցմամբ, Կանզասի փոխնահանգապետի և նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարի այցելությունը կտևի մինչև դեկտեմբերի 7-ը, որի ընթացքում նրանք կմասնակցեն մի շարք միջոցառումների, որոնք նվիրված են Կանզաս նահանգի հետ Հայաստանի գործընկերության 10-ամյակին, ինչպես Սպիտակի ողբերգական երկրաշարժի 25-րդ տարելիցին:

ԱՄՆ-ի Կանզասի նահանգի հետ գործընկերության ծրագրի ներքո Հայաստանի հետ համագործակցությունն ընթանում է մի շարք ուղղություններով՝ ռազմական համագործակցությունից մինչև մարդասիրական ծրագրերի իրականացում, որոնք բոլորը նպատակ ունեն հզորացնել ու զարգացնել Հայաստանը:

Որպես համագործակցության օրինակ ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրությունում բերված է համագործակցությունը Հայաստանի ոստիկանության ու Արտակարգ իրավիճակների նախարարության հետ՝ 911 ծառայության ներդրման հարցում:

Հետագա նախաձեռնությունների շրջանակում, ըստ հաղորդագրության, Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան՝ մարդասիրական նախագծերի իրականացման համար:

Կանզասի փոխնահանգապետը Հայաստան կատարվող այցելության ընթացքում կմասնակցի ՀայաստանիԱրտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպած միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա զեկուցումով՝ ներկայացնելով 1988 թվականի իր փորձառությունը Հայաստանում:

Նահանգի ազգային գվարիդիայի հրամանատար, գեներալ Թաֆանելիին կհյուրընկալի Պաշտպանության նախարարությունը, որտեղ նա կայցելի մի շարք ռազմական կառույցներ. նախատեսվում է հանդիպում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Խաչատուրովի հետ:

Գեներալ Թաֆանելին կմասնակցի նաև Հայաստանի և Կանզաս նահանգի հետ գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառմանն ու պաշտոնական ընդունելությանը:
XS
SM
MD
LG