Մատչելի հղումներ

Հայաստանում ձերբակալվել է երկու անձ՝ Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով


«Ձերբակալվծաները մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ»

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից ուրբաթ օրը տարածվել է հաղորդագրություն, որի համաձայն օպերատիզ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախօրեին ձերբակալվել է երկու անձ՝ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

«Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966 թվականի ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972 թվականի ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը», - ասված է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության, ձերբակալվծաները մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ

«Հանցագործության շարժառիթները ստուգվում են, քննության ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի», - ասված է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ անցյալ հինգշաբթի ուշ երեկոյան Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա անհայտ ոճրագործի կողմից կրակոց էր արձակվել, որի հետևանքով նախագահի թեկնածուն վնասվածքներ էր ստացել կրծքի շրջանում:

Պարույր Հայրիկյանի ուղղությամբ կրակոցներ էին արձակվել Երևանում վերջինիս տան մոտակայքում՝ կեսգիշերի կողմերը: Կրակոցները լսել էր հարևաններից մեկը, որը և կանչել էլ օգնության, որից հետո ժամանել էին ոստիկանության ծառայողները:
XS
SM
MD
LG